Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան և «Վեսթ Հեմի» ավագ Դեկլան Ռայսի ծառայություններով, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
Հաղորդվում է, որ նա ամռանը կհեռանա թիմից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։
24-ամյա Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» համակարգում է 2013 թվականից։ Այս մրցաշրջանում անգլիացին 27 խաղում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am