Գրիգորի Լեպսը վաճառել է Թայլանդում գտնվող առանձնատունը
Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը վաճառել է Թայլանդում գտնվող իր երեք հարկանի առանձնատունը: Ներկա պահին այդ տանն ապրում էին նրա կին ու աղջիկը: Առանձնատան արժեքը մոտ 1.9 միիոն դոլար է:
Այն ունի շատ գեղեցիկ այգի, լողավազան, իսկ տնից հիանալի տեսարան է բացվում դեպի սարեր և ծով: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նրան ներառել էր այն անձանց ցուցակում, ովքեր կապված էին մաֆիայի հետ: