Alexander McQueen ճերմակ զգեստ, սև, երկար ձեռնոցներ. Էլեգանտ Քեյթ Միդլթոնը՝ BAFTA մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)
Լոնդոնում կայացել է Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) 76-րդ մրցանակաբաշխությունը՝ ի պատիվ 2022 թվականի լավագույն ֆիլմերում խաղացած դերասանների։
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, կարմիր գորգին փայլել են արևմտյան շոու բիզնեսի աստղերը, այդ թվում՝ Քեյթ Բլանշեթը, Անյա Թեյլոր Ջոյը, Ֆլորենս Պյուն, Ռոզի Հանթինգթոն Ուայթլին, Ջուլիանա Մուրը և կինոյի այլ աստղեր։
Երեկոյի պատվավոր հյուրերն էին BAFTA-ի նախագահ Ուելսի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Ի դեպ, վերջինս միջոցառմանը ներկայացել է Alexander McQueen նորաձևության տան երկարափեշ զգեստով, որը կրել էր նաև 2019-ին:
Պարբերականը նկատում է, որ Ուելսի դքսուհին շատ էլեգանտ տեսք է ունեցել. նա ճերմակ զգեստը համադրել է սև երկար ձեռնոցների, համապատասխան կլատչի և Zara ականջօղերի հետ: