Նեյմարը հրապարակել է վնասված ոտքի լուսանկարը
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է իր ոտքի լուսանկարը՝ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլլի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո (4-3):
«Նորից ու նորից»,- գրել է Նեյմարը:
Ըստ նախնական տվյալների, Նեյմարը կվերականգնվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ, որը կկայանա մարտի 8-ից, սակայն այս հեռանկարը քիչ հավանական է:
31-ամյա Նեյմարը ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում 29 հանդիպման է մասնակցել և դարձել է 18 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am