«Пусть говорят» հաղորդումը Մալախովի փոխարեն Սոբչա՞կը կվարի
Երևում է՝ սկանդալային հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նոր հնարավորութուն ունի վերադառնալ կենտրոնական հեռուստաալիք: Լրագրող, ռադիոհաղորդավար Ալեքսեյ Սուխանովն իր միկրոբոլոգում հայտնել է այն մասին, որ Քսենիա Սոբչակը կարող է փոխարինել Անդրեյ Մալախովին «Пусть говорят» հաղորդման ժամանակ:
«Ինձ այսօր հայտնեցին, որ Անդրեյ Մալախովը հեռանում է «Пусть говорят» հաղորդումից: Նրա փոխարինելու կգա Քսենիա Սոբչակը: Գուցե դա Առաջին ալիքի գաղտնիքն է: Մալախովին, իհարկե, հավասարը չկա, քանի որ նա իր ժանրում միակն է: Գուցե նա պարզապես հոգնել է»,-գրել է Ալեքսեյ Սուխանովը:
Մալախովն ու Սոբչակը, սակայն, ոչ մի մեկնաբանութուն չեն տվել այս ամենի վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսին Սոբչակը հեռացվել է հաղորդումից: Նա վարում էր «Топ-модель по-русски» հաղորդումը: Նրան ասել էին, որ այդ հաղորդումն այսուհետ կանցնի առանց նրա: Ավելի վաղ նրան հեռացրել էին նաև МУЗ-ТВ-ի մրցանակաբաշխությունից: