Իտալիայում երկրաշարժ է գրանցվել
Այսօր Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պալերմո քաղաքից 94 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 648 հազար մարդ: Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։