Թուրքիայում 12 օրվա ընթացքում ավելի քան 6000 հետցնցում է գրանցվել
Փետրվարի 6-ի աղետալի երկրաշարժերից հետո Թուրքիայում հետցնցումների թիվը գերազանցել է 6000-ը, ինչը երկրում գրանցվող ցնցումների չորս ամսվա նորմա էր համարվում ընթացքում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտնել է Աղետների կառավարման վարչությունը:
«Փետրվարի 6-ից ի վեր հետցնցումների թիվը գերազանցել է 6040-ը. նորմալ ժամանակներում այսքան երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում չորս ամսվա ընթացքում»,- ճեպազրույցում ասել է վարչության պետ Օրհան Թաթարը։
Նրա խոսքով, մեկ հետցնցումը եղել է 6,6 մագնիտուդով, մոտ 40-ը տատանվել է 5-ից 6 բալ ուժգնության, ևս 436-ը հասել է 4-5 բալ ուժգնության։