ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում Դամասկոսի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 կործանիչներ հրթիռային հարված են հասցրել, ինչի հետևանքով Դամասկոսում ոչնչացվել են Տեխնիկական ինստիտուտի և Մշակութային կենտրոնի շենքերը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Գուրինովը։
«Փետրվարի 19-ին, ժամը 00.22-ից մինչև 00.27-ը, իսրայելական չորս մարտավարական F-16 կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Գոլանի բարձունքներից, ինչի հետևանքով ոչնչացվել են Կիրառական արվեստի տեխնիկական ինստիտուտի շենքերը և մշակութային կենտրոնը։ Դամասկոսում Սիրիական կողմի տվյալներով՝ զոհվել է 5, վիրավորվել՝ 15 մարդ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գուրինովը։