Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Նեյմարը վնասվածքի պատճառով
ՊՍԺ-ն հույս ունի, որ հարձակվող Նեյմարը ժամանակին վերականգնվելու է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի համար, գրում է L’Equipe-ը։
Բուժննումը հաստատել է, որ հարձակվողը կոճի սալջարդ է ստացել Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լիլի» դեմ խաղում։ Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստին վերականգնվելու համար կպահանջվի 2-3 շաբաթ։
Բրազիլացու ապաքինման ստույգ ժամկետները պարզ կդառնան երկրորդ հետազոտությունից հետո, որը կկայանա 48 ժամից։
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիայի» հետ պատասխան խաղը կանցկացնի մարտի 8-ին։ Առաջին խաղում փարիզյան ակումբը սեփական հարկի տակ պարտվել էր 0։1 հաշվով։
Աղբյուր ArmSport.am