ԱՄՆ-ում տոնավաճառի այցելուն պատահաբար կոտրել է Ջեֆ Կունսի՝ ավելի քան 40 հազար դոլար արժողությամբ քանդակը (լուսանկարներ)
Մայամիի Art Wynwood արվեստի գործերի տոնավաճառի այցելուներից մեկը կոտրել է Ջեֆ Կունսի հանրահայտ քանդակներից մեկը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է The New York Times-ը, խոսքը «Փուչիկներից շունը» ստեղծագործության մասին է, որը դասվում է փուչիկներից պատրաստված ֆիգուրներ հիշեցնող քանդակների շարքին։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ փետրվարի 16-ին: Կոլեկցիոներ ու նկարիչ Սթիվեն Գեմսոնը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում էր մոտենալ քանդակին, երբ նկատել է՝ ինչպես է մի կին մատով մի քանի անգամ հարվածում կապույտ ճենապակյա քանդակին։ Արդյունքում արվեստի գործն ընկել է պատվանդանից ու փշրվել։
Մոտ 40 սմ բարձրություն ու 48 սմ երկարություն ունեցեղ քանդակը գնահատվում էր 42 հազար դոլար։ Miami Herald-ի տվյալներով՝ վնասն ամբողջությամբ փոխհատուցելու է ապահովագրական ընկերությունը։