Դե Խեան կրկնել է Շմեյխելի ցուցանիշը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:0 հաշվով հաղթել է «Լեսթերին»:
Դարպասապահ Դավիդ դե Խեան կրկնել է Պետեր Շմեյխելի ռեկորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում «չոր» հանդիպումների քանակով։
Սա բոլոր մրցաշարերում Դե Խեայի 180-րդ հանդիպումն էր առանց գոլ բաց թողնելու։ 32-ամյա իսպանացին այս ցուցանիշով հավասարվել է դանիացի նախկին դարպասապահին։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ փետրվարին Դե Խեան անցկացրեց իր 400-րդ հանդիպումը Պրեմիեր լիգայում՝ դառնալով այդ նշագծին հասած ամենաերիտասարդ դարպասապահը։