Ես պարզապես երջանիկ եմ․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է մնացել թիմի ցուցադրած խաղից Անգլիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղում (2-0):
«Այսքան ժամանակ 10 հոգու դեմ մենք, անշուշտ, կարող էինք ավելի շատ պահեր ստեղծել և ավելի շատ գոլեր խփել: Բայց ես գոհ եմ վերջնական արդյունքից: Ի վերջո, հաշվի առնելով մեր իրավիճակը, ես պարզապես երջանիկ եմ:
Մենք իսկապես լավ խաղացինք, բայց հետո 10 մրցակցի դեմ մենք մի պահ կորցրեցինք վերահսկողությունը և չկարողացանք ետ վերադարձնել այն: Բայց մենք դեռ պահեր ունեինք, երբ պետք է ավելի շատ գոլեր խփեինք:
Մենք մի քայլ առաջ ենք արել։ Ինչ-որ իրական առաջընթացի մասին խոսելը դեռ վաղ է, բայց նման արդյունքը չի կարող չուրախացնել։ Իհարկե, մենք կշարունակենք պայքարել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ մարզիչի խոսքերն է մեջբերում BBC-ն։