Ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել
Փետրվարի 19-ին, ժամը 02։03-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը, վարորդն արգելափակված է ավտոմեքենայում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գարգառ-Վանաձոր ավտոճանապարհի առաջին ոլորանում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ), բախվել ծառին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։