Շատերը կասեն, որ խնդիրն իմ մեջ է. Փոթեր
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերն արձագանքել է Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Սաութհեմփթոնից» կրած պարտությունից հետո (0-1) քննադատություններին։
«Չեմպիոնների լիգայի խաղից հետո մենք պետք է որոշ փոփոխություններ կատարեինք։ «Սաութհեմփթոնը» հստակ ծրագիր ուներ այս խաղի համար: Նրանք լավ խաղացին, բայց մեր խաղն այն չէր, ինչ ուզում էինք, և ես նույն պատասխանատվությունն եմ ստանձնում, ինչ բոլորը:
0-1 հաշվով տնային պարտությունից հետո ձեր հասցեին ցանկացած քննադատություն հասկանալի է։ Երբ արդյունքները չեն գալիս, դժվար է: Ես այնքան մեծամիտ չեմ, որ ասեմ` երկրպագուների կարծիքը պետք չէ լուրջ ընդունել։ Իմ գործը թիմին օգնելն է։ Ճշմարտությունն այն է, որ մենք մի քայլ հետ ենք գնացել մեր խաղում։
Շատերը կասեն, որ խնդիրն իմ մեջ է, իսկ ես չեմ ասի, որ չարժե նման կարծիք հայտնել։ Իմ գործը աշխատելն է»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ մարզչի խոսքերն է մեջբերում Football London-ը։