Ադրբեջանը և Իսրայելը շուտով կպարզեցնեն վիզայի ռեժիմը
Առաջիկա ժամանակահատվածում կպարզեցվի վիզայի ռեժիմը Ադրբեջանի քաղաքացիների համար, ովքեր տիրապետում են դիվանագիտական և ծառայողական անձնագրերի:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Ադրբեջանի և Իսրայելի դեսպանները լրագրողներին հայտնել են, որ առաջիկա ժամանակահատվածում հատուկ փաստաթուղթ կստորագրվի Ադրբեջանի քաղաքացիների մուտքի մասին Իսրայել:
«Ներկայումս Ադրբեջանի շատ քաղաքացիներ մեկնում են Իսրայել և քանի որ Ադրբեջանը մեզ համար շատ կարևոր պետություն է, մենք առաջիկա ժամանակահատվածում կլուծենք առանց վիզայի այդ երկիր մեկնելու հարցը»,- ասել է Իսրայելի դեսպանը: