Լաուտարոն Ինտերի առաջատարն է․ Բերգոմի
«Ինտերի» նախկին պաշտպան Ջուզեպե Բերգոմին կարծում է, որ հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձել է միլանյան ակումբի նոր առաջատարը։
«Լաուտարո Մարտինեսը առաջատարն է տեխնիկական և էմոցիոնալ տեսանկյունից: Նա լավ օրինակ է ծառայում խաղադաշտում:
Առաջնորդն այն խաղացողն է, ով գրավում է գործընկերներին, համախմբվում իր շուրջը, ինչը սկսում է տեղի ունենալ այս թիմում»,- Բերգոմիի խոսքերն է մեջբերում fcinter1908-ը։
Ա Սերիայի 22 տուրից հետո «Ինտերը» 44 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։
Աղբյուր ArmSport.am