Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սարում
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին Բջնի գյուղի սարատեղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Առնակ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: