Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 19-ին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրք սեյսմոլոգները։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների և զոհերի մասին դեռևս չի հաղորդվում։ Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 5800 հետցնցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան 7 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել (տեղական ժամանակով ժամը 04.17-ին՝ 7.7 բալ և 13.24-ին՝ 7.6 բալ)։
Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել։
Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, հունական Կիպրոսում և Իրաքում։