14-ամյա դեռահասն ընկել է սառցաշերտի տակ․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Մոսկվայում 14-ամյա դեռահասը մահացել է` ընկնելով Ժուլեբինոյի շրջանում ջրամբարի սառցաշերտի տակ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել են Մոսկվայի դատախազության Telegram ալիքում շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին:
Նախնական տեղեկություններով՝ 14-ամյա տղան կանգնել է Պրիվոլնայա փողոցում գտնվող ջրամբարի սառցաշերտի վրա, ընկել սառույցի տակ և ջրասույզ: Նշվում է, որ նա չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։
Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն։ Բժիշկները փորձել են վերակենդանացնել երեխային, սակայն նա տեղում մահացել է։ Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել։