Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն էր․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ հանդիպումը (1-1).
«Մենք շատ, շատ լավ խաղացինք: Իսկապես լավ հանդիպում էր: Մենք հիանալի պահեր ունեցանք, բայց դա ֆուտբոլ է: Պետք է գոլ խփել։
Սա մեր լավագույն հանդիպումներից մեկն է, բայց մենք երկու միավոր կորցրինք։ Մենք պետք է ավելի ագրեսիվ գործենք։ Գիտենք, որ առջևում դեռ շատ հանդիպումներ կան»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» 52 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայում՝ երկու միավորով զիջելով Լոնդոնի «Արսենալին»:
Աղբյուր ArmSport.am