Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը
Թուրքիայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 40 642-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի վարչության ղեկավար Յունուս Սեզերը:
«Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել փետրվարի 19-ին»,-ասել է նա։