Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը մրցանակային խոշոր ֆոնդ կունենա
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը նույնպես մրցանակային խոշոր ֆոնդ կունենա: Մարտի 15- 26-ը Հնդկաստանում կայանալիք մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 2 միլիոն 400 հազար դոլար: Ստուգատեսին կմասնակցի 74 երկրի մոտ 400 մարզիկ: Հաղորդում է Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիան։
Չեմպիոնները կստանան կստանա 100000, արծաթե մեդալակիրը՝ 50000, իսկ երրորդ մրցանակակիրները՝ 25000-ական դոլար: Այսպիսի մրցանակային ֆոնդ կանանց աշխարհի առաջնությունում լինելու է առաջին անգամ: