Կատարցի շեյխը 4,5 մլրդ եվրո է առաջարկել ՄՅՈՒ-ի համար
Հայտնի է դարձել՝ որքան է առաջարկել շեյծ Համադ բին Ջասիմ բին Ջաբեր Ալ Թանին ՄՅՈՒ-ի համար։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ L’Equipe-ի լրագրող Լոիկա Տանզիի տեղեկացմամբ՝ խոսքը 4,5 մլրդ եվրոյի մասին է։
Նշվում է, որ Կատարի նախկին վարչապետի կոնսորցիումը ոչ մի վարկ չի վերցնի ակումբն ամբողջությամբ գնելու գործարքի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլեյզերների ընտանիքը ՄՅՈՒ-ի համար ուզում է 5 մլրդ ֆունտ ստանալ։