Ցուկերբերգը ներկայացրել է Telegram ալիքների Instagram-յան տարբերակը
Instagram-ը ներկայացրել է անձնական հաղորդագրություններում ալիքներ ունենալու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր գործառույթի մասին Մարկ Ցուկերբերգը հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նա հրավիրել է հետևորդներին՝ միանալու իր Meta Channel-ին, որտեղ խոստացել է կիսվել ընկերության պրոդուկտների մասին նորություններով: Այժմ ալիքի հետևորդների թիվը գերազանցում է 350 հազարը:
Արդեն ալիքում Ցուկերբերգը պատմել է, որ այդ ձևաչափը տեքստային գրառումների, նկարների, հարցումների, ինչպես նաև մասնակիցների կողմից «ռեակցիաներ» ուղարկելու և քվեարկելու համար է: Ալիքի մասնակից կարող են դառնալ այդ ալիքը ստեղծողի հետևորդները:
Առաջիկա ամիսները ընկերությունը պլանավորում է նման ալիքներ ավելացնել նաև «Ֆեյբուք»-ում և «Մեսենջեր»-ում: