Սեյսմոլոգները սարսափելի կանխատեսումներ են անում Ստամբուլի ապագայի վերաբերյալ
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, տեղական իշխանությունների տվյալներով, մոտեցել է 40 հազարին։ Փրկարարները շարունակում են աշխատանքները տուժած տարածքներում։ Հազվադեպ հայտնաբերվում են կենդանի մարդիկ և կենդանիներ, որոնք ավելի քան 10 օր են անցկացրել փլատակների տակ։
Ուժեղ ցնցումները գետնին են հավասարեցրել ավելի քան 84000 շենք:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այնուամենայնիվ, սեյսմոլոգներն ասում են, որ վատագույնը դեռ առջևում է: Շուտով Թուրքիայում կարող է տեղի ունենալ հերթական երկրաշարժը։ Երկրաշարժի էպիկենտրոնը Ստամբուլը կլինի։ Փորձագետների կարծիքով՝ տարերային աղետից կորուստները առնվազն 10 անգամ կգերազանցեն երկրի ներկայիս կորուստները։