Երկրաշարժից 296 ժամ անց Թուրքիայում երեք մարդ է փրկվել
Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց երկու մարդ է փրկվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TRT Haber-ը։
«Հրաշքը տեղի է ունեցել 296-րդ ժամին. Հաթայում փլատակների տակից երկու հոգու ողջ-ողջ դուրս են բերել»,- հայտնել է հեռուստաալիքը։
Միաժամանակ Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ երկրաշարժից հետո 13-րդ օրը փրկվածների թիվը հասել է երեքի։ Նրանց թվում կա մի երեխա։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգում և հարակից պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում մահացել է ավելի քան 39 հազար մարդ։