Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Ռուստամ Մուրադովին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գեներալ-գնդապետի կոչում է շնորհել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների նախկին հրամանատար, այժմ Արևելյան և Արևմտյան ռազմական շրջանների հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Այս մասին ասված է Ռուսաստանի նախագահի հրամանագրում:
Ռուստամ Մուրադովը 2020-2021 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատարը։