18 միգրանտներ խեղդվել են բեռնատարում
18 միգրանտներ խեղդվել են բեռնատարում ՝ փորձելով Եվրոպա հասնել։ Լքված մեքենան, որում գտնվել են Աֆղանստանից մոտ 40 ապօրինի ներգաղթյալներ, հայտնաբերել է Բուլղարիայի ոստիկանությունը։ Ողջ մնացած մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ՝ շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Բուլղարիայի առողջապահության նախարար Ասեն Մեջիդովի խոսքով՝ ողջ մնացածների մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։
«Նրանք թթվածնի պակաս են ունեցել, նրանց հագուստը թրջված էր, նրանք սառել էին և ակնհայտորեն մի քանի օր չէին սնվել»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ DW-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Բեռնատարը հայտնաբերելուց հետո Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու։