Մեսսիի հայրը խոսել է որդու՝ Բարսելոնա վերադառնալու հավանականության մասին
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը՝ Խորխե Մեսսին, խոսել է որդու՝ «Բարսելոնա» վերադառնալու հավանականության մասին:
«Չեմ կարծում, որ Լեոն կվերադառնա «Բարսելոնա»։ Պայմաններ չկան։ Առաջարկ չկա, մենք չենք շփվել Լապորտայի հետ»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Խորխեի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի հայրը ՊՍԺ-ի հետ անհաջող բանակցություններ է վարել պայմանագրի երկարաձգման շուրջ։
Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։