Ֆուտբոլիստուհիները 11 մետրանոց չնշանակելու համար ծեծել են մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանդալով է ավարտվել «Մազեմբե»- «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլի Կոնգոյի առաջնության հանդիպումը: «Մոտեմա Պեմբե»-ի ֆուտբոլիստուհիները ծեծել են հանդիպման գլխավոր մրցավարին։
Ստյուարդների միջամտությունը մրցավարին փրկել է ֆիզիկական հաշվեհարդարից։
«Մազեմբե»-ի օգտին 5:1 հաշվի ժամանակ մրցավարը 11 մետրանոց չի նշանակել պարտվող թիմի օգտին: «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլիստուհիները հարձակվել են մրցավարի վրա և կոշտ ձևով ստիպել նրան դիտել տեսանյութը։ Երբ մրցավարը դիտումից հետո էլ կանոնների խախտում չի տեսել, խաղացողները հունից դուրս են եկել և սկսել ծեծել մրցավարին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Sport 24-ը:
Ծեծին միացել են ակումբի աշխատակիցները։ Իրավիճակը կարող էր ավարտվել ողբերգությամբ, եթե չլիներ ստյուարդների միջամտությունը։ Նրանք մրցավարին «խլել» են ֆուտբոլիստուհիներից և դուրս բերել մարզադաշտից։