ԱՄՆ դեսպանատան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Չիլիի մայրաքաղաքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել ԱՄՆ դեսպանատան շենքից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող բարձրահարկ շենքի կողքին: «Mediahub»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Պարզաբանվում է, որ տեղում աշխատում են սակրավորներ։