Ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում մոտ 4000 հետցնցում է եղել
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշաժից հետո, որի էպիկենտրոնը Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգն էր, գրանցվել է 2 երկրաշարժ և մոտ 4000 հետցնցում, որոնք զգացվել են նաև հարակից շրջաններում, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ Հաթայ նահանգում գրանցվել է 5․1 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 9․26 կմ խորությամբ, Մալաթիայում գրանցվել է 4 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 10 կմ խորությամբ, Էլազըղում 4․8 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 11 կմ խորությամբ, իսկ Քահրամանմարաշում 4 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 6 կմ խորությամբ։