Խարբերդի հայկական ճարտարապետական շինությունները երկրաշարժից չեն տուժել
Վերջին 3 տարում 3 խոշոր երկրաշարժ տեսած Էլազըղի (Խարբերդ) 5000 տարվա պատմություն ունեցող Խարբերդի թաղամասը կանգուն է մնացել անգամ վերջին ավերիչ երկրաշարժից հետո:
Ermenihaber. am-ի հաղորդմամբ՝ մասնավորապես Էղրի մինարեթում, Խարբերդի ամրոցում և այլ պատմական իջևանատներում, բաղնիքներում ու առանձնատներում, որոնք Պիզայի աշտարակից ավելի կոր են, երկրաշարժների ժամանակ ոչ մի քար չի ընկել։
1200 մետր բարձրություն ունեցող հարևան շինություններն ու այլ պատմական հուշարձաններ ևս չեն տուժել։
Թեմայի շուրջ խոսել է Խարբերդի թուրք թաղապետ Զյուլքյուֆ Դեմիրփոլարն.
«Մենք պատմական գյուղաքաղաքում ենք։ Այստեղ են ապրել մեր նախնիները։ Էլազըղ քաղաքի կենտրոնում երկու անընդմեջ երկրաշարժների հետևանքով բազմաթիվ շենքեր են վնասվել և ավերվել։ Սա մեզ ցավ է պատճառում, բայց Խարբերդի պատմական շենքերում նույնիսկ քարը տեղից չի շարժվել։ Ինչո՞ւ են այստեղ ապրել մեր նախնիները, սա անհրաժեշտ է հետազոտել»։
Նշենք, որ Խարբերդի պատմական թաղամասը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժամանակավոր ժառանգության ցանկում: