Թուրքիայում փրկարարական աշխատանքները շարունակվում են մոտ 200 ավերված շինությունների տարածքներում
Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են 200-ից պակաս ավերված շինությունների տեղում, որոնց փլատակներում դեռ մարդիկ կարող են լինել։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
«Այս պահին այն տարածքների թիվը, որտեղ տներ են ավերվել, և որտեղ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները 200-ից պակաս է: Սա երկրաշարժից տուժած բոլոր 10 նահանգներում է: Աղետի գոտում ուսումնասիրված 597,000 շենքերից 75,000-ը կամ ավերվել են կամ խոշոր վնաս են կրել»,- ասել է նա։
Թուրքիայում աղետի գոտում մաքրվելիք փլատակների ծավալը կարող է հասնել 100 մլն տոննայի, գրում է Anadolu-ն։