Ջիգանը հայտնվել է հոգեբուժարանում. ի՞նչ է պատահել
Հայտնի է դարձել, որ Ջիգանն այժմ գտնվում է «Ռոզա» մասնավոր հոգեբուժական կլինիկայի հիվանդանոցում։ Showbiz.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Super.ru-ն։ Թեև ռեփերն ավելի վաղ հայտնել էր, որ «պարզապես բուժում է վնասվածքները», և որ իրենց ընտանիքում «ամեն ինչ լավ է»։ Բայց, այնուամենայնիվ, պարզվեց, որ անհանգստանալու բան կա…
Նրանց հաջողվել է պարզել նաև, որ կենտրոնն աշխատում է մի քանի ոլորտներում՝ հոգեբանություն, հոգեբուժություն, կախվածության բուժում և նյարդաբանություն։ Ռեփերի կինը՝ Օքսանա Սամոյլովան, չի մեկնաբանում ընտանիքում տիրող իրավիճակը։ Իր հրապարակած վերջին Stories-ով բլոգերն ասել է, որ «գնացել է պատրաստվելու փետրվարի 14-ին»։ Ընդհանուր առմամբ, թե կոնկրետ ինչ է կատարվում աստղային զույգի ընտանիքում, անհասկանալի է, բայց ամեն դեպքում, մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ անցյալ տարվա ամենաաղմկոտ հարսանիքը։ Օքսանա Սամոյլովան երկրորդ անգամ ամուսնացավ Ջիգանի հետ։