Ռեալի կիսապաշտպանը բաց կթողնի Լիվերպուլի հետ խաղը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլի» դեմ առաջին խաղին, հայտնում է Relevo-ի լրագրող Սերխիո Սանթոսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Հիվանդությունից հետո գերմանացին զգալիորեն կորցրել է քաշն ու մկանային զանգվածը։
33-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում նա մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» – «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին Անգլիայում։ Պատասխան խաղը կանցկացվի մարտի 15-ին՝ Իսպանիայում։
Աղբյուր ArmSport.am