Դուք ծիծաղո՞ւմ եք ինձ վրա․ Գալտյեն՝ լրագրողին
Քրիստոֆ Գալտյեն կտրուկ է արձագանքել ՊՍԺ-ի՝ «Բավարիայից» կրած պարտության մասին հարցին։
Մարզչին հարցրել են՝ գո՞հ է թիմի ցուցադրած խաղից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։
«Դուք ծիծաղո՞ւմ եք ինձ վրա նման հարց տալով։ Ես գոհ չէի։ Ես կազմն ընտրեցի՝ ելնելով այն խաղացողներից, որոնք հասանելի էին: Ի՞նչ եք կարծում, ես մտածո՞ւմ մեկնարկային կազմում ընդգրկել 16-ամյա Զաիր-Էմերիին, որն երկու խաղ անընդմեջ խաղաց:
Եթե կարծում եք, որ ինձ հաճույք է պատճառել «Բավարիայի» դեմ իմ թիմի խաղը, ապա դուք չեք հարգում ինձ։
ՊՍԺ-ն պետք է հարձակողական, գրավիչ, բայց արդյունավետ ֆուտբոլ ցուցադրի»,- Գալտյեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Աղբյուր ArmSport.am