Maroon 5-ի վոկալիստը ճանաչվել է տարվա ամենասեքսուալ տղամարդը
"People" ամսագիրը Maroon 5-ի վոկալիստ Ադամ Լևինին ճանաչվել է տարվա ամենասեքսուալ տղամարդը:
34-ամյա երգիչը պարբերականին տված հրացազրույցի ժամանակ անկեղծացել է և ասել է, որ նույնիսկ չի ակնկալել, որ կստանա այդ տիտղոսը:
«Որպես երաժիշտ ես երազում եմ "Grammy"-ի մասին, բայց երբեք չեմ կարծել, որ ես կարժանանամ այդ տիտղոսին»,- ասել է Ադամ Լևինը:
Բացի Ադամ Լևինից, "People" ամսագրում ամենասեքսուալ տղամարդկանց ցանկում եղել են Դեվիդ Բեքհեմը, Ջասթին Թիմբերլեյքը, Կրիս Պայնը, Իդրիս Էլբան և այլք: Ամբողջակական ցանկը կհրապարակվի նոյեմբերի 22-ին: