Գյունդողանը ցականում է մնալ Մանչեսթեր Սիթիում
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ցանկանում է մնալ անգլիական թիմում, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
32-ամյա գերմանացու համար առաջնայինը «քաղաքայինների» հետ նոր պայմանագիր կնքելն է։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյունդողանն ամռանը ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
«Սիթիի» կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am