Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշների գույներով (լուսանկարներ)
Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը լուսավորվել է Թուրքիայի և Սիրիայի դրոշների գույներով՝ ի հիշատակ այդ երկրներում ավերիչ երկրաշարժերի զոհերի։ Բրազիլիայի իշխանություններն այսպիսով համերաշխություն են ցուցաբերել աղետից տուժած շրջանների բնակիչների հետ, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն:
Բացի այդ, արձանի վրա գրվել է.«Աղոթենք Թուրքիայի և Սիրիայի համար»:
Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան յոթ բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել՝ դառնալով ավելի քան 38 հազար մարդու մահվան պատճառ։ Մինչդեռ Սիրիայում զոհվել է մոտ 5800 մարդ: