Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Արմավիրի մարզային վարչության ստորաբաժանումներում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է հրազենի մեխանիզմի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Ամասիա գյուղի մի բնակիչ։
Բացի այդ, Արմավիրի բաժնում կամավոր հանձնել են նաև «Կալաշնիկովի» ձեռքի գնդացիր ու ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեծամորի բաժնի ոստիկանները, արդյունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Արդյունավետ էր նաև Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Արաքս գյուղի բնակիչներից մեկն էլ Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» հրացան ու ռազմամթերք։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։