Ուրարտուի կիսապաշտպանը վիրահատվել է․ հայտնի է ապաքինման ժամկետը
«Ուրարտուի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը վիրահատվել է և բաց կթողնի 4-6 ամիս։
«Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուի» կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը ծանր վնասվածք էր ստացել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ ստուգողական հանդիպման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների և միջային մենիսկի հետին եղջյուրի թեթև պատռվածք:
Ֆուտբոլիստն արդեն ծնկի վիրահատության է ենթարկվել, որն անցել է բարեհաջող։ Նշենք, որ ապաքինման ժամկետը 4-6 ամիս է։
Մաղթում ենք Մկրտչյանին շուտափույթ ապաքինում և արագ վերադարձ խաղադաշտ»։