Փորձագիտական կենտրոնը սկսել է իրականացնել բնական բամբակը արհեստականից տարանջատելու փորձաքննություն
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Կառավարության աջակցությամբ ձեռք բերված նոր սարքի միջոցով, առաջին անգամ սկսել է իրականացնել բնական բամբակը արհեստականից տարանջատելու և այն պարզելու ճշգրիտ փորձաքննություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Փորձաքննություն իրականացնող սարքը հնարավորություն է տալիս տարբերակել բնական բամբակն արհեստականից, որը հետագայում հնարավորություն կտա Կենտրոնին՝ հաստատել ՀՀ ներմուծվող ցանկացած տեսակի գործվածքների բաղադրության համապատասխանելիությունը։
Գործվածքը լինի բնական բամբակից, թե քիմիական ճանապարհով՝ լիոցել մանրաթելերով ստացված, Կենտրոնի փորձագետները կպարզեն ամենասեղմ ժամկետներում, շնորհիվ նոր սարքի գործածության ու նրա ընձեռած լայն հնարավորությունների։