Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են սկսել ՌԴ նախագահի նստավայրում
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Ռուսաստանի ղեկավարի մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Ինչպես նախօրեին հայտարարել էր Լուկաշենկոն, հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրման զարգացման հարցերը։ Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զրույցը, ինչպես սպասվում Է, լինելու Է հանգամանալից: