«Դա սեր էր առաջին հայացքից». Գոհար Ավետիսյանը անկեղծացել է
Օրեր առաջ ռուսաստանաբնակ հայ դիմահարդարը հայտնել էր, որ տեղի է ունեցել իր կյանքի լավագույն վալենտինը՝ հրապարակելով մի շարք լուսանկարներ, թե ինչպես է տոնում սիրահարների օրը, բայց՝ թաքցնելով ընտրյալի դեմքը: Այսօր ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում նա անդրադարձել է թեմային, նշելով՝ ամեն բան եղել է դեռևս նոյեմբեր ամսին և դա սեր էր առաջին հայացքից:
Գոհարը նաև հոլովակ է հրապարակել ավտոմեքենայից, որտեղ մասամբ ցույց է տվել սիրելիին, իսկ հոլովակին կից գրել է. «Աշխարհում չկա առավել հաճելի զգացողություն, քան սիրված և անհրաժեշտ լինելը»: