Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատարանի նախագահ ու դատավորներ նշանակելու մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է նշանակվել Խաչիկ Ղազարյանը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-70 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Խաչիկ Ղազարյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում:
Վահագն Խաչատուրյանի ստորագրած այլ հրամանագրերով Սնանկության դատարանի դատավորներ են նշանակվել Աշոտ Ջավախյանը, Գագիկ Հովհաննիսյանը։
Մեկ այլ հրամանագրով էլ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Շուշանիկ Նիկողոսյանը։