Արագածոտնի մարզի ԲԿ-ներին հանձնարարվել է լուծել կառավարման, ֆինանսական բաշխվածության խնդիրները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ:
Նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ` սեղմ ժամկետներում լուծումներ ակնկալելով: Մասնավորապես` բժշկական կենտրոններին հանձնարարվել է լուծել կառավարման, ֆինանսական բաշխվածության առկա խնդիրները:
Անահիտ Ավանեսյանն այցելել է նաև Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ընթանում է պոլիկլինիկական հատվածի շինարարություն:
Նա շեշտադրել է բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները պատշաճ որակով ապահովելու հարցը` ընդգծելով ժամանակացույցից չշեղվելու կարևորություն: