Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները ժամանակավորապես փակ կլինեն
Ժամանակավորապես փակ կլինեն Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու: Ըստ այդմ՝ 20.02.2023 թ. - 05.07.2023 թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023 թ. - 20.11.2023 թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը.,- նշված է հաղորդագրության մեջ:
Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար քաղաքապետարանն առաջարկում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետնյա անցումից, ինչպես նաև՝ Իսակովի պողոտայի և Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից և Գր. Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: