Սախալինում Robinson ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով կա 2 զոհ
Երկու մարդ Է զոհվել, մեկ հոգի վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց Սախալինի Կրասնայա լեռան հյուսիս-արևելքում Robinson R-44 ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունն այսօր ТАСС-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«ՌԴ ԱԻՆ փրկարարները ժամանել են Robinson R-44 ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր: Կոշտ վայրէջքի հետևանքով մեկ հոգի տարհանվել է և ընկերության ուղղաթիռով տեղափոխվել Յուժնո-Սախալինսկ քաղաքի մարզային հիվանդանոց, երկու մարդ զոհվել է», - հայտնել են մամուլի ծառայությունից։
Արտակարգ ծառայություններն ավելի վաղ հայտնել էին, որ զոհվել են ուղղաթիռի օդաչուն և ուղևորներից մեկը։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ օդանավում եղել է չորս մարդ, մեկին տարհանել են, ևս մեկի ճակատագիրն առայժմ հայտնի չէ: