Այս ոչ-ոքին նման է պարտության. Ռեշֆորդ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ ոչ-ոքին (2:2) Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում։
«Կարծես պարտություն լինի: Կարծում եմ՝ մենք լավ գործեցինք՝ վերադառնալով խաղ, առաջին խաղակեսը, հավանաբար, մրցակիցների օգտին էր, բայց մենք հանգստություն պահպանեցինք և փորձեցինք հնարավորություններ ստեղծել, երբ կարող էինք։ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու լավ գոլ խփեց ու փորձեց վերահսկել արդյունքը։ «Բարսելոնան» շատ հիանալի խաղացողներ ունի, և եթե նրանց ժամանակ տաս գնդակը ստանալու համար, նրանք տարածություն կգտնեն: Հուսով եմ, որ մեկ շաբաթից եւս մեկ լավ խաղ կլինի, եւ մենք եւս մեկ քայլ առաջ կանենք»,- Ռեշֆորդի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Աղբյուր ArmSport.am